Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 198
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 փետրվարի 2025 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՐԱՀԱՐԹ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-097-0030-0031 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,11294 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրում գտնվող 06-097-0030-0031 կադաստրային ծածկագրով 0,11294 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 158,51 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրված «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Սարահարթ 11-րդ փողոց 25 բնակելի տուն» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24062022-06-0005 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06192XUYTRSP) և Թորգոմ Կորյունի Փիլոյանի (ծնված՝ 08․11․1985թ․) դիմումը՝ որոշում եմ.

1․ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրում 06-097-0030-0031 կադաստրային ծածկագրով 0,11294 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող 158,51 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան առկա «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Սարահարթ 11-րդ փողոց 25 բնակելի տուն» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, գյուղ Սարահարթ, 11-րդ փողոց, 1 բնակելի տուն» հասցեով (փոստային դասիչը՝ 1823):

2․ Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էլմիրա Չոբանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner