Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1181378 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06162HZSTY7B) և Գագիկ Ստեփանի Մկրտչյանի (ծնված՝ 19․07․1962 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0034-0005 կադաստրային ծածկագրով 0,067 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, 14-րդ փողոց, 1/1 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1820)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: