Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Գագիկ Սանասարի Մաթոսյանի կողմից տիրապետվող՝ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0132-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,04621 հեկտար մակերեսով հողամասի 0,04 հեկտարը Գագիկ Սանասարի Մաթոսյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 0,00621 հեկտարը՝ ուղղակի վաճառքի միջոցով, նշված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1992 թվականին կառուցված բնակելի տունը, բաց պատշգամբը, օժանդակ շինությունը, ծածկը և պարիսպը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով ԳԵՈԳԼՈԲԱԼ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «ՎԱՆԱՁՈՐԻ ՆԱԽԱԳԾՈՂ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011JHPWPML) և Գագիկ Սանասարի Մաթոսյանի (ծնված՝ 10․01․1958 թ.) դիմումը՝ որոշում եմ.
1․ Օրենքի ուժով ճանաչել Գագիկ Սանասարի Մաթոսյանի սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0132-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,04 հեկտար մակերեսով հողամասի և 143,9 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 1,4 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի, 11,5 քառակուսի մետր մակերեսով օժանդակ շինության, 15,9 քառակուսի մետր մակերեսով ծածկի և 2,7 քառակուսի մետր մակերեսով պարսպի նկատմամբ։
2․ Գագիկ Սանասարի Մաթոսյանի կողմից տիրապետվող 0,04621 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,00621 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ ընդամենը 116 605,17 ՀՀ դրամ (1 քմ 1877,7 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գագիկ Սանասարի Մաթոսյանին:
3․ Գագիկ Սանասարի Մաթոսյանի կողմից տիրապետվող 06-006-0132-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,04621 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող շինություններին տրամադրել «Սպիտակ համայնք, ք․ Սպիտակ, Ս․ Շահումյան փողոց, 76 բնակելի տուն» հասցեն։
4․ Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0132-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,04621 հեկտար հողամասի և շինությունների հատակագիծը։
5․ Գագիկ Սանասարի Մաթոսյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
6․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: