Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1660308 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06082EBNYM3T) և Սամվել Բաղդասարի Մանուկյանի (ծնված՝ 03․07․1962թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Լուսաղբյուր բնակավայրում գտնվող 06-046-0003-0003 կադաստրային ծածկագրով 0,207 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող բնակելի տանը և անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լուսաղբյուր, 3-րդ փողոց, 5 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1812)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: