Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22082022-06-0003 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-028-0125-0030 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,59357 հեկտար մակերեսով արոտավայր հողատեսքի հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն: 2. Հողամասի մեկնարկային տարեկան վարձավճար սահմանել 4764 ՀՀ դրամ, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 25 տարի: |