Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 30-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ե․Գրիգորյան/
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 12-ի թիվ 13-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
/Զեկուցող՝ Ե․Գրիգորյան/
3) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցներն օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե․Գրիգորյան/ |