Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ՀԱՅԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ ՌԱՖԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 30-ի հայտը` որոշում եմ.
1. «ՀԱՅԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ ՌԱՖԻԿԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 67057221) տալ «ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ Ս. Ավետիսյան փողոց 377» հասցեում գտնվող խանութում (հիմնական շինություն՝ 22.4 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների համար: