Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի թիվ 498 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով և 3-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10052018-06-0011 վկայականը և Սամվել Ֆրունզիկի Լամբարյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող, Սամվել Լամբարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 06-006-0043-0021 կադաստրային ծածկագրով 4 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասից առանձնացված՝ 0,009209 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի՝ համաձայն հատակագծի։ |