Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 112-րդ հոդվածի 2․1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Թորգոմի Եղիազարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. 2025 թվականի ապրիլի 1-ին Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2022 թվականի փետրվարի 28-ին կնքած թիվ 25 աշխատանքային պայմանագիրը: Վերջին աշխատանքային օր համարել՝ 2025 թվականի մարտի 31-ը:
2. Արմեն Եղիազարյանին՝ 2025 թվականի մարտի 31-ին կատարել գույքի և փաստաթղթերի հանձնում-ընդունում։
3․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ և վճարել: