Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25042025-06-0006 վկայականը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Մարզ Լոռի համայնք Սպիտակ գյուղ Հարթագյուղ 5-րդ փողոց 35 հողամաս» հասցեում գտնվող 06-061-0008-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,2038 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2․ Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 867 576,6 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 425,7 ՀՀ դրամ)։
3․ Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։ |