Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ, 60-րդ և 62-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0012-0002 կադաստրային ծածկագրով 0,126 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 84,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 35,5 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրված «Լոռու մարզ, Շիրակամուտի համայնք թիվ 8/13 բնակելի տուն» հասցեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման պահանջներին, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1107158 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի առկա հասցեի փոփոխության հայտի հաստատումը (քաղվածք՝ 06162Y2GY2MM) և Մհեր Աղաբեկի Պետրոսյանի (ծնված՝ 31․08․1953թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-109-0015-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,126 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և դրա վրա գտնվող 84,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան և 35,5 քառակուսի մետր մակերեսով անասնագոմի առկա «Լոռու մարզ, Շիրակամուտի համայնք թիվ 8/13 բնակելի տուն» հասցեն փոփոխել «Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, 9-րդ փողոց, 25 բնակելի տուն» հասցեով (փոստային դասիչը՝ 1820):
2․ Սույն որոշման 1-ին կետով նշված հասցեի փոփոխությունը ենթակա է պետական գրանցման: