Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի «Սուբվենցիոն ծրագրերին մասնակցելուն համաձայնություն տալու մասին» թիվ 37-Ա որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ․
«7․ «Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցում, Արջհովիտ բնակավայրի ոռոգման ներքին ջրատարի կառուցում, Շենավան բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Գեղասար բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Սարահարթ բնակավայրի 10-րդ, 15-րդ և 16-րդ փողոցների ոռոգման համակարգի կառուցում, Կաթնաջուր բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Ծաղկաբեր բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Արևաշող բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Լեռնավան բնակավայրի ջրագծերի կառուցում և ներքին ցանցավորում»»։ |