Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի հուլիսի 8-ի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրերը (գրանցված են սեղանամատյաններում թիվ 1593, 1594), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06132H2WMXQV) և Հայկազ Հրաչիկի Պապյանի (ծնված՝ 19․09․1991թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում գտնվող 06-075-0130-0005 կադաստրային ծածկագրով 0,118 հեկտար մակերեսով հողամասին դրա վրա գտնվող 85,7 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Մեծ Պարնի, 14-րդ փողոց, 25 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1818):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: