Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 19062025-06-0066 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011KDP7J6X) և Վահե Վարազդատի Ասատրյանի (ծնված՝ 13․10․1975թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0442-0002 կադաստրային ծածկագրով 0,093 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 146,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Դ․ Տեր-Սիմոնյան փողոց, 11-րդ նրբանցք, 9 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801)։
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: