Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33․1-րդ կետի «ա» ենթակետով, 35-րդ կետի «ա» և «գ» ենթակետերով, 35․1-ին կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03032025-06-0075 վկայականը, Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանի համաձայնությունը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, գյուղ Սարամեջ, 16-րդ փողոց, 7 բնակելի տուն» հասցեում գտնվող, 06-098-0026-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,07722 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը` 71 351,28 ՀՀ դրամ (1 քմ 92,4 ՀՀ դրամ), իսկ դրա վրա գտնվող օրինական ճանաչված 211,47 քառակուսի մետր (արտաքին) մակերեսով բնակելի տունը՝ 289 290,96 ՀՀ դրամ (1քմ 1368 ՀՀ դրամ) արժեքներով, իսկ 79,9 քառակուսի մետր (արտաքին) մակերեսով անասնաշենքը՝ 72 868,8 ՀՀ դրամ (1քմ 912 ՀՀ դրամ) արժեքներով որպես կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանին (ծնված՝ 09․06․1970թ․)։
2. Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
3․ Ռուզանա Մովսեսի Շախմուրադյանից հետ գանձել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա։
4․ Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի տեղակալ Գայանե Չոբանյանին և ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում և ամենամյա գույքագրման փաստաթղթերում։