Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2097880 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060066LLLCLZ) և Սուրիկ Յուրիկի Հայրապետյանի (ծնված՝ 04.01.1960թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0306-0009 կադաստրային ծածկագրով 0,069 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 51,6 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք Սպիտակ ք․, Ք․ Քըրքորյան փողոց, 46/2 անասնաշենք» հասցեն (փոստային դասիչը՝ 1806):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: