Այսօր: Ուրբաթ, 17 Հոկտեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 129
 

Զեկ. ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 25-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1.Լուծարել «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:

2. Ստեղծել կազմակերպության լուծարման հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝

Հանձնաժողովի նախագահ՝ Սպարտակ Ափուջանյան - «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Հանձնաժողովի անդամներ՝

Հայկ Սիսակյան – Սպիտակ համայնքի ավագանու անդամ

Կարինե Մաշակարյան - «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահ

Թագուհի Շուշանյան – Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ

Նորայր Յարմալոյան – Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ

Երեմ Գրիգորյան - Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ

Լուսինե Օհանյան – Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ

3.Կազմակերպությունը լուծարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Կազմակերպության պարտատերերի կողմից պահանջ ներկայացնելու ժամկետ սահմանել 2025 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ: Կազմակերպության պարտատերերը կարող են իրենց պահանջները ներկայացնել կազմակերպության իրավաբանական հասցեով գրավոր առաքված գրությամբ:

4.Դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ գրառելու խնդրանքով:

5.Սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության լուծարման վերաբերյալ հայտարարություն հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային www.azdarar.am կայքում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.08 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner