Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 15112021-06-0014 վկայականը և «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Գևորգյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 06-109-0202-0067 կադաստրային ծածկագրով 1,14008 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի: |