Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 08042025-06-0019 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-068-0114-0015 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,38264 հեկտար մակերեսով 4-րդ կարգի արոտավայր հողատեսքի հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել` 48 500 ՀՀ դրամ, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 25 տարի: |