Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հաշվի առնելով, որ Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի թիվ 84 որոշմանը կից ցուցակում չի նշվել Հակոբ Խաչիկի Մանուկյանի (07.11.1962թ․) հայրանունը, հիմք ընդունելով Հակոբ Խաչիկի Մանուկյանի անձնագրային տվյալները և դիմումը՝ որոշում եմ.
1․Սպիտակի քաղաքապետի 2005 թվականի մայիսի 26-ի «Սպիտակ քաղաքի Այգեստան, Շահումյան, Տեր Սիմոնյան, Մուրացան, Շիրակի խճուղի, Երևանյան խճուղի և Գործարանային փողոցների բնակիչների տնամերձ հողամասերը և բնակելի տները՝ որպես վերջիններիս սեփականություն ճանաչելու մասին» թիվ 84 որոշմանը կից ցուցակի 42-րդ տողում գրված «Հակոբ» բառից հետո լրացնել «Խաչիկի» բառը: