Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել փոփոխություն՝ կանոնադրության 9-րդ կետը «խ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «խա» ենթակետով․
«խա) Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի աղբահանության իրականացումը,»։ |