Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի սեպտեմբերի 18-ի ըստ օրենքի ժառանգության վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 2504), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 0617299RMGYF) և Սամվել Սուրենի Ասոյանի (ծնված՝ 08․11․1959թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող 06-095-0088-0004 կադաստրային ծածկագրով, 0,074 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ջրաշեն, 8-րդ փողոց, 12-րդ նրբանցք, 8 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1821):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: