Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 910704 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06047WTSCCNQ) և Մարտին Շուրայի Մկրտչյանի (ծնված՝ 01․03․1975թ) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Խնկոյան բնակավայրում գտնվող 06-047-0032-0007 կադաստրային ծածկագրով, 0,150 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 96,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 24,4 քառակուսի մետր անասնագոմին, 45,2 քառակուսի մետր անասնագոմին և 54,1 քառակուսի մետր ավտոտնակին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Խնկոյան, 1-ին փողոց, 52 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1812):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: