Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 9-ի հերթական նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 137-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Լ․ Օհանյան/
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումն ընդունելու մասին
/Զեկուցող՝ Լ․ Օհանյան/
3) Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
/Զեկուցող՝ Լ․ Օհանյան/
4)«Սոցիալական Ձեռներեցների դպրոց» ՍՊԸ-ի կրթական ծրագրին համաձայնություն տալու և ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին
/Զեկուցող՝ Ա․Ֆրանգյան/
5)«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ն․Յարմալոյան/
6)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ա․ Մաթոսյան/
7)1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ Ալվարդ Արծրունու Ֆարմանյանի ընտանիքի կազմը և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ն․Յարմալոյան/
8)Հայաստանի Հանրապետության Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրի գլխավոր հատակագծում 06-075-0240-0010 կադաստրային ծածակագրով 0,7108 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին
/Զեկուցող՝ Ի․ Կարապետյան/
9)Սպիտակ համայնքի սեփականության իրավունքով պատկանող 06-040-0620-0025 կադաստրային ծածկագրով 0,36301 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին
/Զեկուցող՝ Ի․ Կարապետյան/
10)Սպիտակ համայնքի սեփականության իրավունքով պատկանող 06-098-0109-0187 կադաստրային ծածակագրով 0,99901 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու մասին
/Զեկուցող՝ Ի․ Կարապետյան/
11) Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ի․ Կարապետյան/
12)Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու և մեկնարկային վարձավճար սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ի․ Կարապետյան/
13)Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու և մեկնարկային վարձավճար սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ի․ Կարապետյան/
14)Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու և մեկնարկային վարձավճար սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ի․ Կարապետյան/
15)Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու և մեկնարկային վարձավճար սահմանելու մասին /Զեկուցող՝ Ի․ Կարապետյան/ |