Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02022024-06-0070 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, 06-006-0188-0174 կադաստրային ծածկագրով 0,01 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդով օտարելուն։
2. Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 122 100,00 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 1221 ՀՀ դրամ)։
3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի պետական գրանցման ծախսերը։ |