Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2089591 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06006RP5QUJ7) և Հայկ Կառլենի Խաչատրյանի (ծնված՝ 07․10․1967թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0304-0099 կադաստրային ծածկագրով 0,11 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 103,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 50,4 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին, 110,9 քառակուսի մետր մակերեսով մառանին և 36,0 քառակուսի մետր մակերեսով լոգարանին տրամադրել «Սպիտակ համայնք Սպիտակ ք․, Հ․ Թումանյան փողոց, 13/4 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1806):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: