Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի մայիսի 14-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում թիվ 372), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06162YVKGN7Z) և Ռիտա Արտուշի Շեկոյանի (ծնված՝ 01․10․1960թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0027-0013 կադաստրային ծածկագրով 0,12 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 87,5 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 32,0 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին և 24,0 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ,Կրասնոդարի փողոց, 79 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1820)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: