Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 481-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2-րդ կետի «ա» ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03102024-06-0030վկայականը՝Սպիտակհամայնքիավագանինորոշումէ. 1. Համաձայնություն տալ Սպիտակհամայնքի սեփականություն հանդիսացող, «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․Շահումյան փողոց, 28/3 հողամաս» հասցեում գտնվող, 06-006-0491-0043 կադաստրային ծածկագրով 0,002 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, ավտոտնակ կառուցելու համար, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով Վարդան Հովակիմի Սարդարյանին տրամադրելուն։
2. Հողամասի կառուցապատման իրավունքի տարեկան վճար սահմանել 6 000 ՀՀ դրամ։ |