Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09112023-06-0133 վկայականը և Վահրամ Սերյոժայի Պապիկյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հաստատել Վահրամ Սերյոժայի Պապիկյանին (ծնված՝ 01․08․1981թ.) սեփականության իրավունքով պատկանող, Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0490-0121 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հատակագիծը։