Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱԲԱԶԿԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ ՎԱՐԺԱՁԵՎՈՒՄ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿ ԱՐԹՈՒՐ ԳԱՐՈՒՇԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ մարզիկ Արթուր Գարուշի Մելքոնյանը Հայաստանի պարաբազկամարտի առաջնությունում կանգնած դասակարգում վարժաձևերում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, հիմք ընդունելով մարզիկի դիմումը, Հայաստանի Հանրապետության հաշմանդամների ֆեդերացիայի կողմից տրված տեղեկանքը և դիպլոմը՝ որոշում եմ.

1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի՝
1) «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից հատկացնել 35 000 ՀՀ դրամ։
2) «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից շնորհակալագիր ձեռք բերելու համար հատկացնել 300 ՀՀ դրամ:
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին`ապահովել սույն որոշման կատարումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner