Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 1-րդ ենթակետով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Լոռի-4 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը», «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13062025-06-0026 վկայականը, Ռիմա Երջանիկի Ուռուսյանի (ծնված՝ 12.06.1982թ.) դիմումը՝ որոշում եմ.
1. Ռիմա Երջանիկի Ուռուսյանին սեփականության իրավունքով պատկանող, 06-095-0219-0070 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,12241 հեկտար մակերեսով վարելահող հողատեսքի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության։
2. Հաստատել 06-095-0219-0070 կադաստրային ծածկագրով 0,12241 հեկտար մակերեսով հողամասի ճշգրտված հատակագիծը։ 3. Սույն որոշումը տրամադրել ՀՀ Կադաստրի պետական կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: