Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1129727 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 0609726AF4KK) և Ռուզաննա Տաճատի Ֆիդանյանի (ծնված՝ 23․08․1959թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրում գտնվող 06-097-0026-0005 կադաստրային ծածկագրով, 0,14 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 185,4 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 44,0 քառակուսի մետր մակերեսով մառանին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Սարահարթ, 16-րդ փողոց, 8 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1823):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: