Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1010679 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06032DKFCVDM) և Թերեզա Փաշիկի Զարգարյանի (ծնված՝ 12․05․1961թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0050-0012 կադաստրային ծածկագրով 0,155 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 3-րդ փողոց, 90 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1807):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: