Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 941868 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06021QNFP4E7) և Գևորգ Ֆերդինանդի Գևորգյանի (ծնված՝ 02․12․1971թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող06-021-0027-0007 կադաստրային ծածկագրով, 0,129 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գ․ Արևաշող, 1-ին փողոց, 9-րդ նրբանցք, 1 հողամաս» հասցեն
(փոստային դասիչը՝ 1807):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: