Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՅԱՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «ՄԱՅՖՈՐԵՍԹ․ԷՅԷՄ» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի 2022 թվականի մայիսի 5-ի թիվ ՄՖ/Ե-060522-01 գրությունը՝ Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․

1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 06-095-0273-0058 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 147,84429 հեկտար մակերեսով արոտավայր հողատեսքի հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, 25 տարի ժամկետով, անտառ տնկելու նպատակով, «ՄԱՅՖՈՐԵՍԹ․ԷՅԷՄ» բնապահպանական հասարակական կազմակերպությանը տրամադրելուն։

2․ Առաջարկել Սպիտակ համայնքի ղեկավարին «ՄԱՅՖՈՐԵՍԹ․ԷՅԷՄ» բնապահպանական հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմաններով, ինչպես նաև լրացուցիչ պայմանով, որ Սպիտակ համայնքը իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը՝ հողամասը պայմանագրին անհամապատասխան օգտագործելու դեպքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՅԱՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(77.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner