Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով «ՄԱՅՖՈՐԵՍԹ․ԷՅԷՄ» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի 2022 թվականի մայիսի 5-ի թիվ ՄՖ/Ե-060522-01 գրությունը՝ Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 06-095-0273-0058 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 147,84429 հեկտար մակերեսով արոտավայր հողատեսքի հողամասը անհատույց օգտագործման իրավունքով, 25 տարի ժամկետով, անտառ տնկելու նպատակով, «ՄԱՅՖՈՐԵՍԹ․ԷՅԷՄ» բնապահպանական հասարակական կազմակերպությանը տրամադրելուն։
2․ Առաջարկել Սպիտակ համայնքի ղեկավարին «ՄԱՅՖՈՐԵՍԹ․ԷՅԷՄ» բնապահպանական հասարակական կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր սույն որոշման 1-ին կետով սահմանված պայմաններով, ինչպես նաև լրացուցիչ պայմանով, որ Սպիտակ համայնքը իրավունք ունի պահանջել վաղաժամկետ լուծելու գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը՝ հողամասը պայմանագրին անհամապատասխան օգտագործելու դեպքում։ |