Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 2․1-րդ մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով Արմինե Արարատի Ավագյանի դիմումը՝ որոշում եմ.
1. 2025 թվականի մայիսի 8-ին «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ծաղկաբերի «Ծիածան» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Արարատի Ավագյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին կնքած թիվ 9 աշխատանքային պայմանագիրը: Վերջին աշխատանքային օր համարել 2025 թվականի մայիսի 7-ը։
2․ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ծաղկաբերի «Ծիածան» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարել կազմակերպության դաստիարակ Աննա Հովհաննեսի Իսրայելյանին՝ մինչև համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակում կատարելը։
3. Սահմանված կարգով ու ժամկետում հաշվարկել և վճարել վերջնահաշվարկ։