Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13102025-06-0023 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06032NZUGDMF) և Կարեն Ռաֆիկի Ալավերդյանի (ծնված՝ 17․03․1979թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրում գտնվող 06-021-0006-0002 կադաստրային ծածկագրով 0,437 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 117 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 48,1 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արևաշող, 11-րդ փողոց, 3 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1807)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: