Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 98-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2001 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 169 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 25 օրդերը և Գոհար Անթոյի Պողոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01092025-06-0058 վկայական` տրված 01.09.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս. Ավետիսյան հրապարակ 3 շենք, 1 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Գոհար Անթոյի Պողոսյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Գոհար Անթոյի Պողոսյան - ինքը՝ ծնված 24.07.1963 թվականին,
2) Ինգա Գարիկի Բաղդասարյան – աղջիկը՝ ծնված 31.08.1996 թվականին,
3) Արայիկ Գարիկի Պողոսյան – տղան՝ ծնված 04.08.1997 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: