Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1010056 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06122QUSHAUK) և Արկադի Գուրգենի Խալաթյանի (ծնված՝ 28․04․1980թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող 06-061-0121-0013 կադաստրային ծածկագրով 0,123 հեկտար մակերեսով հողամասին և 76,2 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Հարթագյուղ, 9-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 1 անասնաշենք» հասցեն (փոստային դասիչը՝ 1816):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: