Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 481-ին հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով 2008 թվականի հունիսի 6-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի 9-րդ գլուխը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2482140 վկայականը, Անահիտ Վասիլի Օհանյանի 2023 թվականի մարտի 20-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Անահիտ Վասիլի Օհանյանին կառուցապատման իրավունքով տրամադրված 0,002 հեկտար մակերեսով հողամասի՝ 2008 թվականի հունիսի 6-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին (գրանցված է սեղանամատյանում 2143-ով) պայմանագրի ժամկետը 15 տարով երկարաձգելուն։ |