Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 24-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 3376), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06162BLQ29FC) և Հրանուշ Աշոտի Մազմանյանի (ծնված՝ 07․01․1967թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0031-0016 կադաստրային ծածկագրով 0,1 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, Կրասնոդարի փողոց, 21 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1820)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: