Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ԼՅՈՒՍՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՐԻՍԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի հունվարի 20-ի հայտը` որոշում եմ.
1. «ԼՅՈՒՍՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՐԻՍԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 67091354) տալ «ՀՀ Լոռու մարզ, գ. Ծաղկաբեր փ.1, 8-րդ փակուղի 8» հասցեում գտնվող խանութում (ոչ հիմնական շինություն՝ 12 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 1-ին եռամսյակի համար։