Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 5-ի հերթական նիստի օրակարգը.
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 12-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Ա․Ֆրանգյան/
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի հերթական նստաշրջանների նիստերի օրերը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․Ֆրանգյան/
3)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե.Գրիգորյան/
4)Արամ Սամվելի Մանուկյանին կառուցապատման իրավունքով պատկանող հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետը երկարաձգելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե.Գրիգորյան/
5)Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե.Գրիգորյան/
6)Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե.Գրիգորյան/
7)Հայաստանի Հանրապետությանը հողամաս նվիրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե.Գրիգորյան/ |