Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ և 50-րդ կետերով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26112018-06-0040, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի բաժանումից կամ միավորումից առաջացող հասցեի հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011KAYGDWY, 06011EYHLBRD) և Արևհատ Եփրեմի Սարգսյանի (ծնված՝ 19․10․1963թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Արևհատ Եփրեմի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող առանձին գույքային միավորների բաժանված 0,06627 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան փողոց, 80/2 հողամաս» հասցեն, իսկ 0,02950 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան փողոց, 80/3 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված առանձին գույքային միավորների բաժանված անշարժ գույքերի հատակագծերը։
3. Սույն որոշմամբ տրամադրված հասցեները ենթակա են պետական գրանցման: