Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1428340 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06072BCEUHYX) և Սիլվա Ռազմիկի Նազարյանի (03.09.1969թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում 06-042-0003-0019 կադաստրային ծածկագրով 0,205 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 52,5 քառակուսի մետր մակերեսով գոմին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնավան, 8-րդ փողոց, 17 անասնաշենք» հասցեն (փոստային դասիչը՝ 1811):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: