Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 112-րդ հոդվածի 2․1-ին մասով, 130-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավար Սուսան Դավիթի Կիրակոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. 2025 թվականի հունիսի 12-ին Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավար Սուսան Կիրակոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2022 թվականի հուլիսի 8-ին կնքած թիվ 87 աշխատանքային պայմանագիրը:
Վերջին աշխատանքային օր համարել՝ 2025 թվականի հունիսի 11-ը:
2. Սուսան Կիրակոսյանին՝ 2025 թվականի հունիսի 11-ին կատարել գույքի և փաստաթղթերի հանձնում-ընդունում։ 3․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ և վճարել: