Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1143943 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060873LRMJAY) և Նաիրի Վալոդի Գալստյանի (ծնված՝ 02․01․1967թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում գտնվող 06-087-0002-0004 կադաստրային ծածկագրով, 0,154 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, 12-րդ փողոց, 6 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1820):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: