Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06052016-06-0062 վկայական)՝ Մարզ Լոռի, Սարահարթ 2 փողոց 19 հասցեում գտնվող, 06-097-0018-0022 կադաստրային ծածկագրով 0,06272 հեկտար մակերեսով հողամասը և 142,9 քառակուսի մետր մակերեսով եկեղեցին «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպությանը նվիրելուն։ |