Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով ըստ կտակի ժառանգության իրավունքի 2025 թվականի մարտի 24-ին տրված վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 752), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06022UBSPGUR) և Արմեն Ալեքսեյի Մանվելյանի ներկայացուցիչ Ջուլետտա Բենիկի Միրզոյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում գտնվող՝ Արմեն Ալեքսեյի Մանվելյանին ժառանգաբար փոխանցված հողամասին և դրա վրա գտնվող շինությանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արջհովիտ, 11-րդ փողոց, 24 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1817)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: